Չինաստանում օդապարիկն ընկել է. զոհվել է 4 զբոսաշրջիկ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 13:41

Չինաստանի հարավում՝ Գույլին քաղաքի շրջակայքում, առավոտյան վայր է ընկել զբոսաշրջիկներով օդապարիկը:

Բռնկված հրդեհի ժամանակ օդապարիկը եղել է 150 մետր բարձրության վրա` Մալին բնակավայրի մերձակայքում: Զամբյուղում այդ պահին եղել է 5 հոլանդացի և 2 չինացի զբոսաշրջիկ:

Ինչպես հաղորդում է «Xinhua» չինական գործակալությունը,  զոհվել է 4 մարդ: Մյուս ուղևորները  վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դիտվել է 1036 անգամ:
Print Friendly

Leave a Reply