Մերոնք հաղթանակով սկսեցին ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2009 15:07

Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում անցկացվող ծանրամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը հաղթանակով սկսեցին Հայաստանի ներկայացուցիչները:

56 կգ քաշայինների պայքարում Սմբատ Մարգարյանը, հրում վարժությունում գլխից վեր պահելով 137 կգ-ոց ծանրաձողը, շրջանցեց բոլոր մրցակիցներին և հռչակվեց չեմպիոն: Մեր մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 101 կգ, և երկամարտի նրա արդյունքն է 238 կգ: Այս ծանրորդը վերջին պահին էր ընդգրկվել մեր երկրի հավաքականում:

Սմբատը միայն 1 կգ-ով առաջ անցավ 2-րդ մրցանակակիր դարձած Մոլդովայի ներկայացուցիչ Գենադի Դուդօղլուից` 237 (109+127) կգ: Բրոնզե մրցանակակիր դարձավ թուրք Գոխան Կիլիկը`233 (107+126) կգ:

Մինչև 23 տարեկան ծանրորդների Եվրոպայի առաջնություն կազմակերպվում է առաջին անգամ:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply