Երկու օրում մահվան ելքով երկու ավտոպատահար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 16:48
Մայիսի 4-ին, ժամը 07.30-ի սահմաններում, 1980 թ. ծնված Վահե Ս.-ի վարած «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 62-րդ կմ-ին շրջվել է:
Պատահարի հետևանքով ուղևորը (անձը պարզվում է) տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատրվում է նախաքննություն:
Մայիսի 5-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ռուբեն Սիմոնյանի վարած «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 44-րդ կմ-ին, Լեռնանիստ գյուղ տանող ճանապարհի կամրջի վրա, բախվել է արգելապատնեշներին և շրջվել:
Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 901 անգամ:
Print Friendly

Leave a Reply