Ֆուտբոլի Հայաստանի երիտասրդական հավաքականը պարտվեց Թուրքիայի ընտրանուն

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 14, 2009 13:11

քաղաք՝ ԷսկիշեհիրԹուրքիայի Էսկիշեհիր քաղաքի մարզադաշտում երեկ կայացած խաղում ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչև 21 տարեկաններ) հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մրցեց այդ երկրի հասակակիցների հետ և պարտվեց 0:1 հաշվով:

Մերոնք հավասար պայքար մղեցին, սակայն մրցավարի կողմից ավելացված խաղաժամանակում տանտերերից Այդին Յլմազին հաջողվեց գրավել Հայաստանի ներկայացուցիչների դարպասը: Հայաստանի երիտասարդական հավաքականն այս ստուգատեսում անփառունակ մրցելույթներ է ունենում և անցկացրած 4 խաղում էլ պարտվել է:

Մերոնք եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Թուրքիայի ներկայացուցիրները 4 հանդիպումից հետո ունեն 9 միավոր և 2-րդ տեղում են: Սակայն վերջին խաղում հաղթանակ տանելու դեպքում թուրք ֆուտբոլիստները կշրջանցեն 5 խաղից հետո 10 միավորով աղյուսակը գլխավորող Շվեյցարիայի ընտրանուն: Էստոնացիները 4 խաղից հետո վաստակել են 7 միավոր: Վրաստանի ներկայացուցիչները 3 հանդիպում են անցկացրել և ունեն 4 միավոր: Իռլանդիայի երիտասարդական հավաքականը 4 խաղից հետո նախավերջին տեղում է` 3 միավոր:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply