ԱՆ. երեկվա տուժածներից հիվանդանոցում բուժում է ստանում 80 մարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 14:28

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած քաղաքացիներից 14-ը վերջին ժամերի ընթացքում դուրս է գրվել: Ներկա պահին մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 80-ը:

Հիվանդների վիճակը բավարար է: Կյանքին վտանգ սպառնացող հիվանդներ չկան: Ժամ առ ժամ հիվանդանոցներում գտնվողների թիվը նվազում է: Դուրս գրումները շարունակվում են:

Նշենք, որ բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով:

Դիտվել է 951 անգամ:
Print Friendly

Leave a Reply