Ձկնորսները Սևանա լճում փոթորկի ու ալեկոծության մեջ էին ընկել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 14:23

Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր ահազանգ էր ստացվել այն մասին, որ մի խումբ սիրողական ձկնորսությամբ զբաղվող մարդիկ ռետինե նավակներով Նորաշեն գյուղի տարածքում` Ճայերի կղզու հատվածում, հայտնվել են փոթորկի եւ ալեկոծության մեջ՝ կորցնելով նավակների կառավարումը և ցամաքին մոտենալու տեսանելիությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ջրափրկարարական ծառայության հրամանատարի տեղակալ Սարգիս Հարությունյանը, ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ջրափրկարարների ջոկատը: Մինչ նրանց տեղ հասնելը՝ ծառայությունն ուղիղ հեռախոսակապ է հաստատել արտակարգ իրավիճակում հայտնված մարդկանց հետ, նրանց օգնել խորհուրդներով:
Մինչ ջրափրկարարների ժամանելը փոթորիկը հանդարտվել է, տեղումները՝ դադարել, իսկ տարբեր տեղերում գտնվող ձկնորսական ռետինե նավակներ վարողները կարողացել են մոտենալ ափին եւ դուրս գալ ցամաք բոլորովին անվնաս: Ջրափրկարարների հետ հաստատված կապի շնորհիվ նրանք չեն մատնվել խուճապի: Սիրողական ձկնորսությամբ զբաղվողները եղել են մի քանի ռետինե նավակներով եւ տասնհինգ հոգով

Դիտվել է 798 անգամ:
Print Friendly

Leave a Reply