Փուչիկները հիմնականում լցվում են կամ արգոն կամ հելիում գազերով, պնդում են մասնագետները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 13:31

Փուչիկները օդ բաց թողնելու նպատակով հիմնականում լցվում են կամ արգոն կամ հելիում գազերով, այս մասին Tert.am–ին հայտնեց գազի մասնագետ, Գազի վթարային ծառայության նախկին պետ Հակոբ Ներսիսյանը՝Tert.am-ի մեկնաբանելով, երեկ Հանրապետության հրապարակում տեղի ուենցած պայթյունը:

Նրա խոսքով՝ սրանք տեխնիկական անվտանգության տեսանկյունից թույլատրելի գազեր են՝ Այսինքն` պայմանով, որ պահպանվեն անվտանգության կանոնները: Այսինքն՝ այս փուչիկներն օգտագործողները պետք է պահպանեն անվտանգության նույն կանոնները, և վարվեն այնպես ինչպես պահանջում են դյուրավառ և բռնկուն այլ իրերի ու առարկաների հետ վարվեցողության կանոնները: Այսինքն՝ չվառվեն ծխախոտներ, կրակայրիչներ և այլն:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում կազմակերպված համերգի ժամանակ օդ բաց թողնելու համար նախատեսված փուչիկները պայթել էին, ինչի հետևանքով ավելի քան 140 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էր։ Այսօր առավոտյան ժամը 09.00-ի դրությամբ Երևանի տրաբեր հիվանդանոցներում դեռ մնում են ավելի քան 75 տուժած։

Բիոքիմիկոս Նվարդ Հակոբյանը ևս կարծիք հայտնեց, որ հելիումն ինքնին չէր կարող պայթյուն առաջացնել, ինչը նրա խոսքով, կարող էին առաջացնել միայն մեթան կամ պրոպան գազերը: «Երևի մեթան կամ պրոպան է եղել»,- նկատեց բիոքիմիկոսը:

Հիշեցնենք, որ երեկ «ՌԻԱ նովոստի» գործակալությունը կապ էր հաստատել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի հետ, ով տեղեկացրել է, որ փուչիկները լցված են եղել հելիում գազով, իսկ բռնկման պատճառ կարող էր հանդիսանալ այրվող ծխախոտը:
Այսօր, սակայն , Tert.am –ին Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ՝ մեկ-երկու օրվա ընթացքում և խորհուրդ տվեց դիմել Ոստիկանություն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից այս կապակցությամբ պատասխանեցին՝ «հետևեք մեր կայքին, ինչ ինֆորմացիա կլինի՝ կտեղադրվի»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից նաև չեն հերքում կամ հաստատում՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ միջոցառման կազմակերպիչներին փուչիկ մատակարարած անձինք ձերբակալված են:

Tert.am

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply