Կարմիրը և սպիտակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 5, 2012 13:13
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզահագուստի շնորհանդեսը պետք է տեղի ունենար Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում, սակայն միջոցառման վայրը տեղափոխվել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Վերջինս երկու տարով պայմանագիր է կնքել մարզական գույքի և հանդերձանքի արտադրության «Ադիդաս» ֆիրմայի հետ:
Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ավագ` Սարգիս Հովսեփյանը, ովքեր նշեցին, որ նոր մարզազգեստը նախորդից լավն է: Կարևոր է, որ այն հաջողություն բերի մեր թիմին:
Սեփական հարկի տակ հանդիպումներում ազգային հավաքականը հանդես կգա կարմիր, իսկ արտագնա խաղերում` սպիտակ համազգեստով: Մարզաշապիկին Հայաստանի զինանշանն է:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհանդեսին ներկա չէր, քանի որ նա խորհրդարանական ընտրությունների է մասնակցում և այդ իրողությունը քարոզարշավ կդիտվեր: Մինչդեռ, այն ավարտվել է:






Facebook
Tweet This
Email This Post
