ՄԱԿ-ը պահանջում է Ամերիկան վերադարձնել հնդկացիներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 5, 2012 11:40

ԱՄՆ իշխանությունները պետք է հարազատ հողերը վերադարձնեն հնդկացիներին, հայտարարել է  ՄԱԿ-ը: Այդ քայլով կփոխհատուցվի  բնիկների նկատմամբ  ավելի քան մեկդարյա ճնշումը ու կօգնի նրանց ու սպիտակների հաշտեցմանը, կարծում են ՄԱԿ-ում:

Հնդկացիներին սրբազան հողերը տալու կոչ է արել  բնիկ ժողովրդի  իրավունքներիՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ջեյմս Անայան: «Կորստի, օտարացման ու ստորացման զգացումը բոլոր հնդկացիների մեջ տարածված է»: Նրա խոսքով, երկար տարիներ հնդկացիներից խլել են հողերը, զրկել պաշարներից: Երբեմն սպիտակամորթները բնիկներից խլել են երեխաներին, խախտել նրանց հետ կնքած պայմանագրերը: Այդ ամենը կապված է եղել ռասսայական խտրականության հետ:

«Ես կոչ եմ անում վերադարձնել բնիկներին այն, ինչի նկատմամբ  նրանք օրինական իրավունք ունեն: Հողերը վերադարձնելը կօգնի հնդկացիներին հաշտվել սպիտակամորթների հետ»:

Ամերիկյան հնդկացիները վաղուց են ԱՄՆ կառավարության հետ իրենց հողերի համար դատ ու դատաստանի մեջ: Այս տարվա ապրիլին  Վաշինգտոնը որոշեց նրանց 1 մլրդ տրամադրել, որպես փոխհատուցում  նրանց տարածքներից արտահանվող բնական պաշարների դիմաց:

Փոխհատուցման հայց էին ներկայացրել 41 ցեղեր, որոնք բնակվում են Կոլորադո, Յուտա, Նյու Մեքսիկո նահանգների տարածքում:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply