Հնդկաստանում կայծակի հարվածից զոհվել է 14 մարդ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 5, 2012 11:13

Օրիս նահանգի արևելյան մասում գիշերը կայծակի հարվածից 14 մարդ է զոհվել, 10-ն էլ վիրավորվել:

Տեղի իշխանությունները ճշտում են, որ 5-ը Կհուրդա մարզում են զոհվել , 4-ը` Բալասորում, 3-ը Ջայպուրում,իսկ մեկը` Քատակում:

Սա առաջին դեպքը չէ. ապրիլի  30-ին Հնդկաստանի տաճարներից մեկում կայծակնահարությունից մահացել էր 9,  15 մարդ էլ  այրվածքներ էր ստացել:

Հնդկաստանում ամեն տարի անձրևների սեզոնին կայծակնահարությունից մահանում են 100-ավոր մարդիկ:

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply