Այսօր Ճապոնիայում կանգնեցնելու են ատոմային վերջին ռեակտորը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 5, 2012 11:01

Այսօր Ճապոնիայում կկանգնեցվի  «Տոմարի» ԱԷԿ-ի  3-րդ ռեակտորը` վերջինը երկրում: Ճապոնիան, որն  ունի 54 առևտրային ռեակտորներ ու զբաղեցնում է  3-րդ տեղն աշխարհում, այսպիսով, ատոմային էներգետիկայում իր բաժինը հավասարեցնում է զրոյի:

«Ֆուկուսիմայի» աղետից հետո 2011-ի մարտին Ճապոնիայի ատոմակայանների մեծ մասը կանգեցվեց ստուգման  նպատակով, ու մինչ օրս չեն վերականգնել աշխատանքը: Դրանց վերագործարկման համար անհրաժեշտ է տեղի իշխանությունների համաձայնությունը, որոնք օպերատորներից ու կառավարությունից  պահանջում են  ԱԷԿ-ի անվտանգության  լրացուցիչ երաշխիքներ: Ճապոնիայի օրենքի համաձայն, երկրում յուրաքանչյուր ատոմային ռեակտոր պետք է յուրաքանչյուր 13 ամիսը մեկ կանգնեցվի պլանային ստուգման: Այդպիսով, անցած տարի Ճապոնիայում կանգնեցվել են բոլոր ԱԷԿ-ները,  սակայն չեն կարողացել վերսկսել աշխատանքը` տեղի իշխանությունների կոշտ դիրքորոշման պատճառով: Պաշտոնական Տոկիոն շարունակում է բանակցությունները նրանց հետ, սակայն, առանց տեսանելի արդյունքների:

Փորձագետները զգուշացնում են, որ ամռանն արդեն էլեկտրաէներգիայի սղությունը  երկրի տնտեսությանը զգալի վնաս կհասցնի:

Դիտվել է 1099 անգամ:
Print Friendly

Leave a Reply