Կովը փրկարարների կարիքն ունի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 8:00

Մայիսի 4-ին, ժամը 20.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղեգիս գյուղի մոտակայքում կովը գետն է ընկել և անցնելով գետի մյուս ափ հայտնվել է ժայռաբեկորների մեջ: Անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ջոկատը: Փրկարարները կատարել են տեղանքի ուսումնասիրություն: Ելնելով գիշերային ժամի, գետի վարարումի և անբարենպաստ եղանակի պայմաններից`աշխատանքները կիրականացվեն մայիսի 5-ի առավոտյան:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply