Երեկվա արտակարգ պատահարի հետևանքով 25 քաղաքացի գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 5, 2012 11:42

Մայիսի 5-ի, ժամը 10:00-ի դրությամբ մայրաքաղաքի բժշկական հաստատություններում բուժում է ստանում մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով տուժած 94 քաղաքացի, որից 25-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում:
Բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են անհրաժեշտ դեղերով և բուժպարագաներով: Անհրաժեշտ բուժօգնությունը ցուցաբերվում է բարձր մակարդակով:
Հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:

Դիտվել է 1054 անգամ:
Print Friendly

Leave a Reply