Քաղաքականություն-ողբերգություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 22:53


Տոնական փուչիկները պայթեցին Հանրապետության հրապարակում: Կարճ ժամանակ անց մամուլում էլ պայթեցին իրարամերժ տեղեկություններ, տարբեր թվեր ու մեկնաբանություններ: Վերջիններում հիմնականում գերիշխում են բացասական ու քննադատական կարծիքները: Բոլորը խառնվել են իրար, ի վերջո մեկ պայթյունով §հարամ եղավ¦ ՀՀԿ-ի քարոզարշավի տոնական ավարտը` առիթ տալով որոշ կուսակցությունների` քաղաքական դիվիդենտներ կորզել կրակի բոցերի ու տուժածների ճիչերի միջից:
Միանգամից քարկոծման ենթարկվեցին շոուբիզնեսի §աստղերը¦: Այրվածքներ ստացաների աղեկտուր ձայներն ու ստեղծված իրարանցումը արհամարհելով` համերգի հանդիսավարները, բնազդներով շարժվելով, շարունակում էին իրենց համերգային ծրագիրը: Միայն Շուշան Պետրոսյանն է պայթյունից անմիջապես հետո հրաժարվել երգելուց: Իսկ քիչ անց նախագահ Սարգսյանի գլխավորությամբ համերգավարները շտապօգնության մեքենաներից անմիջապես հետո շտապեցին հիվանդանոցներ` տեղեկանալու մի քանի տասնյակ, նույնիսկ հարյուրից ավելի հասնող տուժածների վիճակի մասին: Այդ ընթացքում ՀՀԿ-ի համամասնական ցուցակից Մարգարիտ Եսայանը շտապեց քաղաքական ուժերին խիստ տոնով կոչ անել, որ այս դժբախտ պատահարից ոչ ոք չփորձի օգտվել ու քաղաքական դիվիդենտներ շահել, բայց արդեն ուշ է…. Facebook-ում արդեն հայտնվել է նորաթուխ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի §բոնուսային¦ հայտարարությունը, որում նա թերևս անկեղծորեն ցավում է կատարվածի համար. §Ես ցնցված եմ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած միջադեպից: Առավել ցնցված եմ այն հանգամանքից, որ երկրի ղեկավարն այդ դեպքից հետո ներկայացրել է իր կուսակցության նախընտրական ծրագիրը: Ապշած եմ, որ այդ ամենին համերգ է հաջորդել: Ապշած եմ, որ երկրի իշխանությունները կարող են կրիտիկական պահին այդքան ոչ ադեկվատ լինել:
Մի խոսքով, Facebook-ում և ինտերնետային տարբեր լրատվամիջոցներում շարունակվում են տարբեր տեսակի հրապարակումներն ու մեկնաբանությունները այս դեպքի վերաբերյալ ու, կարծում եմ, դեռ երկար կշարունակվեն:
Վահե Մակարյան

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply