Սերժ Սարգսյան.Մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 23:37

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից:
Իրավապահ մարմինները սկսել են հետաքննությունը, մեղավորները կհայտնաբերվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքով սահմանված կարգով:
Հորդորում եմ բոլորին պահպանել սառնասրտություն: Աղոթե՛նք տուժածների համար և մաղթե՛նք բոլորին շուտափույթ ապաքինում»:

Դիտվել է 875 անգամ:
Print Friendly

Leave a Reply