”Օրինաց երկիրը” անձրևի շնորհիվ սկսեց և անձրևի պատճառով վերջնական ավարտեց իր քարոզարշավը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 4, 2012 20:20
Այսօր` ժամը 17-ին մեկնարկեց”Օրինաց երկիր”կուսակցության վերջին հանրահավքն այս քարոզարշավում: Հանդիպման վերջնակետ էր ընտրված Ազատության հրապարակը, որտեղ համակիրների ոչ այնքան խիտ բազմություն էր հավաքված: Սակայն այդքանն էլ բավական էր, որ հանրահավաքը որակեին “բազմահազարանոց”: Կուսակցության առաջնորդն իր ելույթն սկսեց “Oրինա’ց, օրինա’ց” վանկարկումներով, այնուհետև ուշադրություն հրավիրեց եղանակի վրա, որը, ըստ նրա, ևս իրենց կողմից է, քանզի հենց իրենք եկան, անձրևը դադարեց: Սակայն Արթուր Բաղդասարյանը հավանաբար չէր ենթադրում, որ ընդամենը րոպեներ անց անձրևը կարող էր “փոշմանել”և ետ վերադառնալ: Ինչևէ, երկրի գլխավոր “օրինաց” դեմքը եղանակի “քաղաքավարությունից”խոսելուց ու ժողովրդի հետ “ախպերավարի ջան-ջիգյարից” հետո անցավ քարոզչության բուն թեմային: Կուսակցության ղեկավարը նախ ներկայացրեց Օրինաց երկրի հորինած ծրագրերը, որում, մասնավորապես, նշեց արդեն բազմաչարչար ավանդների վերադարձման ու անվճար կրթության հարցը: Այնուհետև վստահեցրեց, որ իրենք անպայման հաղթելու են, ինչպես նաև իր համոզմունքը հայտնեց կուսակցության գլխավոր “խոսափող”Հեղինե Բիշարյանի և մյուս մեծամասնական թեկնածուների հաղթանակի վերաբերյալ: Բաղդասարյանը իր ուրախությունն արտահայտեց, որ ժողովուրդն իրենց հանրահավաքներին եկել է միշտ “ջիգյարով ու հավեսով”, և որ մարզերից գրեթե մարդիկ չեն եկել, իսկ ով էլ եկել է` իր կամքով է եկել: Սակայն, եթե մարզերից` ըստ նրա, մարդիկ գրեթե չէին եկել, ապա մայրաքաղաքի համայնքներից հաստատ եկել էին, այն էլ պաստառներով` վրաները գրած իրենց համայնքի անունը, oրինակ` Դավթաշեն:
Արթուր Բաղդասարյանն իր կարճատև ելույթը երբեմն ընդհատում էր իրենց կուսակցության անունը վանկարկելու կոչերով, որին հավաքված ամբոխը արձագանքում էր ֆանատիկ գոչյուններով: Այդ հարցում հատկապես աչքի էին ընկնում հենց մարզերից ու համայնքներից”ինքնակամ” բերված կանայք ու աղջիկները: Հանրահավաքը, սակայն, տևեց բավականին կարճ անձրևի պատճառով: Այդ”թաց”նոտայի վրա էլ ավարտվեց տնական քաղցրավենիքների հետ նախընտրական “սեր ունեցող¦” կուսակցության քարոզարշավի վերջին հանդիպումը: Իմիջիայլոց, հանրավաքից հետո, Օպերայից քիչ վերև` Մաշտոցի պողոտայի կենտրոնական հատվածում, ականատես եղա Դավիթաշենի 36Ա երթուղին սպասարկող դատարկ ավտոբուսների շարքի (մոտ 5-6 հատ), որոնք դռները փակ կանգնել էին Օպերայի կանգառի ողջ երկայնքով: Այստեղից կարելի է միանշանակ ենթադրել, որ դավթաշենցի ակտիվիստները իրենք իրենց սեփական ոտքով, բայց “Օրինաց երկրի”պաստառներով Ազատության հրապարակում էին հայտնվել հենց այս` ժամանակավոր գծից դուրս եկած և կուսակցության կողմից վարձակալած ավտոբուսների միջոցով: Îուսակցական §գծերին¦ վերջին օրերին ակտիվորեն §ծառայող¦ ավտոբուսների §ցուցահանդես-շքերթը¦, սակայն, միայն Մաշտոցի պողատայով և Օպերային հարող տարածքուվ չէր սահմանափակվել: Ընդամենը երկու կանգառ վերև` Կորյունի փողոցի սկզբնամասում, իրար դեմ-դիմաց §սուսուփուս¦ շարվել էին սովետական հնամաշ §Պազ¦-երը` դիմապակիներին փակցված իրենց քաղաքի կամ գյուղի անունը: Սրանք էլ, հավանաբար, այդ թեժ հանրահավաքային ժամին մեկ այլ կուսակցության §գծի¦ տակ էին ֆանատներով և պաստառներով բեռնված եկել մայրաքաղաք:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
