Վիրավորներ և խուճապ՝ ՀՀԿ համերգ-հանրահավաքի ժամանակ,տեսանյութ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 21:23

Րոպեներ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում ՀՀԿ քարոզարշավի վերջին ակորդի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության եզրափակիչ համերգ-հանրահավաքի ժամանակ ՀՀԿ կարգախոսով փուչիկները բեմ բարձրացնելուց բռնկվել ու այրվել են: Դրանք բռնած շուրջ 20-30 երիտասարդներ այրվածքներ են ստացել: Նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Առաջացած խառնաշփոթի ժամանակ Սերժ Սարգսյանը դեռ ժամանած չի եղել հրապարակ: Իսկ համերգը վարող Նազենի Հովհաննիսյանը փորձել է խաղաղեցնել մարդկանց՝ ասելով, թե «ոչ մի արտառոց բան չկա, շարունակում ենք համերգը»:

Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։

Ականատեսները  հայտնում է նաև, որ Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։

Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։

Առավել մանրամասն կհայտնենք մի փոքր ուշ։

Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած միջադեպի մանրամասները դիտեք մեր պատրաստած տեսանյութում:

Դիտվել է 1289 անգամ:
Print Friendly

Leave a Reply