Ապօրինի յուրացրել են Մարգահովիտի մանկապարտեզի հիմնանորոգման գումարը

Օրվա լուր | | October 14, 2009 12:03

2008թ. «Մար և Գար» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Մարգարյանը Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները կատարելիս հավելագրել ու յուրացրել է 2 միլիոն 620 հազար դրամ` նախահաշվային 47 միլիոն 502 հազար դրամից:

Նա կատարողական ակտերում կեղծել է փաստացի կատարած աշխատանքի ծավալը:

Մանկապարտեզի շինարարական աշխատանքների տեխնիկական վերահսկողություն իրականացնող «Ղարաքիլիսա» ՍՊԸ -ի ղեկավար, Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Գ. Հախինյանն էլ ոչ միայն չի ստուգել հավելագրումները, այլև նույն ընկերության տնօրեն Լ. Ջաղացպանյանի ստորագրությունը կեղծելով` հաստատել է Մարգարյանի կազմած կեղծ կատարողական ակտերը:

Լոռու մարզի դատախազությունում այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Դիտվել է 997 անգամ:
Print Friendly

Leave a Reply