Մանկատուն հանձնված երեխաների թիվն աճել է

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 12, 2009 16:57

childhandՎերջին ինը տարիներին մանկատուն հանձնված երեխաների թիվն աճել է 11 տոկոսով: Այս մասին են վկայում Ազգային Վիճակագրական ծառայության տվյալները:

Մանկատուն հանձնված երեխաների խնամքը իրականցվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի 8 մանկատներում: Ներկայում մանկատներում խնամվում է 877 երեխա:

ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության տվյալներով վերջին տասնամյակում ամենաշատ երեխա որդեգրվել է 2003 թ·-ին` 215 երեխա:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Առավոտ» հասարակական կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, որի համաձայն 2008 թվականին երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններից 50 երեխա վերադարձել է իրենց հարազատ ծնողների մոտ:

2008 թվականի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հաշվառման է վերցվել 146 երեխա, որոնց կարող են որդեգրել, 347 հոգի դիմել է:

Ազգային Վիճակագրության ծառայության տվյալներով 110 երեխա է որդեգրվել:

ՀՀ-ում երեխայի որդեգրումն իրականացվում է Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, ամուսնության և ընտանիքի օրենսգրքի և մի շարք այլ փաստաթղթերի հիման վրա:

Գայանե Գալստյան

Դիտվել է 6569 անգամ:
Print Friendly

Leave a Reply