ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Uncategorized | | October 14, 2009 12:47

Բեռնել pdf տարբերակը

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը,
ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաμերություններ հաստատելու մասին Արձանագրությամբ,

նկատի ունենալով վստահության և միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաμերությունների զարգացման հեռանկարները,

որոշելով զարգացնել և խորացնել իրենց երկկողմ հարաμերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

աջակցելով երկու երկրների միջև համագործակցության խթանմանը միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և ՍԾՏՀ-ի շրջանակներում,

հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանի ժողովրդավարական և տևական զարգացման ապահովման համար,
վերահաստատելով միջազ•ային իրավունքի նորմերի և սկզμունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,
վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` ընդդեմ տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և կայունության դեմ առկա սպառնալիքների, ինչպիսիք են ահաμեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցագործությունները, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը,

1. համաձայնեցին բացել ընդհանուր սահմանը սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում.

2. համաձայնեցին նաև` երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև պարμերաμար անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների գիտական անկողմնակալ ուսումնասիրություն` առկա խնդիրների հստակեցման ու առաջարկների ձևակերպման համար,
առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,
ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,
համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաμերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,
համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաμերությունների մասին Վիեննայի 1963 թվականի կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաμերելու նպատակով,ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և
տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,
սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.

3. համաձայնեցին ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն Արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով: Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումμ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո: Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, և կգործեն շարունակաμար` մինչև իրենց մանդատի ավարտը:
Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետները կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:
Սույն Արձանա•րության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը և տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն Արձանագրության անμաժանելի մասն է:
Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաμերություններ հաստատելու մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Ստորագրված է ……………, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր բնօրինակներով: Մեկնաμանության տարμերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը, ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված Արձանագրության,
վկայակոչելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,
վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաμերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամμողջականության և սահմանների անխախտելիության սկզμունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,
hաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջև հավատի և վստահության մթնոլորտ ստեղծելու կարևորությունը, ինչպես նաև վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խթանել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,
hաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող` միջազգային իրավունքի
հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,
դատապարտելով ահաμեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,
հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաμերությունների նոր ձևեր ու ուղիներ մշակելու և խաղաղության, փոխըմμռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,
համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ, Դիվանագիտական հարաμերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիային համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:
Սույն Արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաμերությունների զարգացման մասին Արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:
Ստորագրված է …… ………, հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր

Ձեռնարկվելիք Քայլեր Ժամկետ
1. ընդհանուր սահմանի բացում Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև
հարաμերությունների զարգացման
Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո
երկու ամսվա ընթացքում
2. երկու արտգործնախարարների
ղեկավարությամμ աշխատանքային խմμի
ստեղծում` միջկառավարական
հանձնաժողովի և նրա
ենթահանձնաժողովների աշխատաձևերի
մշակման նպատակով
Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև
հարաμերությունների զարգացման
Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան
հաջորդող օրվանից երկու ամիս անց
3. միջկառավարական հանձնաժողովի և
նրա ենթահանձնաժողովների
աշխատաձևերի հաստատում
նախարարների մակարդակով
Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև
հարաμերությունների զարգացման
Արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան
հաջորդող օրվանից երեք ամսվա
ընթացքում
4. միջկառավարական հանձնաժողովի
առաջին նիստի գումարում
միջկառավարական հանձնաժողովի և նրա
ենթահանձնաժողովների աշխատաձևերի
ընդունումից անմիջապես հետո`
նախարարական մակարդակով
5. ստորև նշված ենթահանձնաժողովների
աշխատանքների մեկնարկ.
– քաղաքական խորհրդակցությունների
հարցերի ենթահանձնաժողով,
– տրանսպորտային, հաղորդակցության և
էներգետիկ ենթակառուցվածքների և
ցանցերի հարցերի
ենթահանձնաժողով,
-իրավական հարցերի ենթահանձնաժողով,
-գիտության և կրթության հարցերի
ենթահանձնաժողով,
-առևտրի, զμոսաշրջության և տնտեսական
համագործակցության հարցերի
ենթահանձնաժողով,
-μնապահպանական հարցերի
ենթահանձնաժողով, և
-պատմական հարթությամμ զμաղվող
ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների
միջև փոխվստահության վերականգնմանն
ուղղված երկխոսության իրականացման
նպատակով, այդ թվում` պատմական
փաստաթղթերի և արխիվների
անկողմնակալ գիտական
ուսումնասիրություն, առկա խնդիրների
հստակեցման ու առաջարկների
ձևակերպման համար` հայ, թուրք, ինչպես
նաև շվեյցարացի և միջազգային
փորձագետների այլ մասնակցությամμ
միջկառավարական հանձնաժողովի
առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս անց
Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply