Բնապահպանները քաղաքապետարանի շենքի վրա գրեցին` «Գեղեցիկ չէ, ապամոնտաժեք» (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 16:43

Մինչ Մաշտոցի պուրակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ ապամոնտաժում էին կրպակներ, բնապահպան ակտիվիստները, ովքեր 80 օր պայքարել են` պահանջելով ապամոնտաժել դրանք, երթով շարժվեցին դեպի քաղաքապետարան` քաղաքապետին հանձնելու ՀՀ Սահմանադրությունը` «Նվեր Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներից»:

Բնապահպան ակտիվիստները նշեցին, որ իրենք Սահմանադրությունը հանձնելու են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, «որպեսզի ծանոթանան, թե ինչ է գրված այնտեղ տեղական ինքնակառավարման մասին»: Ակտիվիստներից Արփինեն նշեց, որ կրպակների ապամոնտաժումն իրենց 80-օրյա համառ պայքարի արդյունք է, բայց իրենք ցանկանում էին արդյունքի հասնել` վերականգնելով օրինականությունը, ոչ թե «սա այդքան էլ գեղեցիկ չէ, … այս պատկերը չի կարող մեր «աչքը շոյել»» սկզբունքով»: «Հանձնելով սահմանադրությունը, մենք առանձնացրել ենք 104-րդ, 105-րդ հոդվածները, որպեսզի ծանոթանան»,- ասաց նա:

ՀՀ Սահմանադրություն. Գլուխ 7. Հոդված 104. «Տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական

նշանակության հարցերը»:

Հոդված 105. Համայնքի սեփականությունը կառավարելու և տնօրինելու, համայնքային նշանակության հարցեր լուծելու և համայնքի պահանջմունքների բավարարմանն ուղղված այլ լիազորությունները համայնքն իրականացնում է որպես սեփական լիազորություններ: Համայնքի սեփական լիազորությունների մի մասն օրենքով կարող է սահմանվել որպես պարտադիր:
Պետական իշխանության մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով դրանք օրենքով կարող են պատվիրակվել տեղական ինքնակառավարման մարմիններին:

Նշենք, որ նամակը հանձնելուց հետո բնապահպան ակտիվիստները քաղաքապետարանի շենքի վրա փակցրեցին` «Գեղեցիկ չէ, ապամոնտաժեք» գրությամբ պաստառ:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply