Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների հանդիպման տոմսերը վաճառվելու են մայիսի 4-ից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 4, 2012 16:28
2012թ. հունիսի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Ղազախստան ազգային հավաքականների ընկերական հանդիպումը:
ՀՖՖ մամուլի շառայույունից տեղեկացնում են, որ խաղի տոմսերը վաճառվելու են մայիսի 4-ից «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:
Գյումրիում և Վանաձորում տոմսերը վաճառվելու են մամուլի կրպակներում:
Տոմսերի արժեքն է`
– հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ
– արևելյան տրիբունա` 5000 դրամ
– արևմտյան տրիբունա` 8000 դրամ






Facebook
Tweet This
Email This Post
