Այս շաբաթ իրականացվել է 3,85 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | մայիսի 4, 2012 16:36

Մայիսի 2-4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,680,027 ԱՄՆ դոլար 391.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 67,866,863 ԱՄՆ դոլար 392.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 3,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 392.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 3,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 392.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,251,584 EUR 514.76 դրամ  մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 10,329,656 EUR 518.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 384,774,762 ՌԴ ռուբլի 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 41,083,845 ՌԴ ռուբլի 13.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Ապրիլի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 71.7 մլն ԱՄՆ դոլար:

 

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է 893 անգամ:

Leave a Reply