Ջեքսոնը հետմահու պայքարելու է երաժշտական 5 մրցանակների համար

Օրվա լուր | | October 14, 2009 12:45

Մայքլ Ջեքսոնի թեկնածությունը հետմահու առաջադրվել է ԱՄՆ-ի «American Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության 5 մրցանակների համար: Մասնավորապես՝ փոփ երաժշտության արքան հավակնում է ստանալ «Տարվա երգիչ», «Լավագույն երգիչ», «Լավագույն ալբոմ» մրցանակները՝ տարբեր կատեգորիաներում:

Այս տարի Ջեքսոնի մահից հետո ԱՄՆ-ում նրա ալբոմներից վաճառվել է 6 միլիոն օրինակ, դրանցից 2 միլիոնը «Համար 1» հիթերի ժողովածուն է: Հենց այս ալբոմն էլ հավակնում է դառնալ տարվա լավագույն ալբոմը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Լոս-Անջելեսում:

Ջեքսոնը մահացել է 2009-ի հունիսի 25-ին Լոս-Անջելեսի հոսպիտալում: Նրան հուղարկավորել են սեպտեմբերի 4-ին «Forest Lawn» գերեզմանատանը:

Դիտվել է 979 անգամ:
Print Friendly

Leave a Reply