Գորիս-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել, 2 մարդ մահացել է, 5-ը հիվանդանոցում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 4, 2012 15:24

Մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Երևան ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է «ԿրԱԶ-256» մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:
Պատահարի հետևանքով «Օպել Սինտրա»-ի վարորդը՝ 1967 թ. ծնված Ժիրայր Սարգսյանը, տեղում մահացել է, ուղևորներից մեկը՝ 1989 թ. ծնված Արման Խաչատրյանը, գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում, իսկ մյուս 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 776 անգամ: