Հարավաֆրիկյան հանրապետությունում զանգվածային ցույցեր են՝ կենսամակարդակի բարձրացման պահանջով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 12:33

Հարավաֆրիկյան հանրապետությունում զանգվածային անկարգություններ են. ոստիկանությունը փորձում է ճնշել բնակիչների բողոքը: Անկարգություններն սկսել են երկրի արևելքում` միանգամից մի քանի քաղաքներում: Ցուցարարներն իշխանություններից պահանջում են գործնական քայլեր կիրառել` բարձր կենսամակարդակ ապահովելու ուղղությամբ:

Ստանդերտոն քաղաքում ցուցարարները շրջել և այրել են մեքենաներ, կոտրել խանութների ցուցափեղկերը, ոստիկանների վրա քարեր նետել: Իրավապահ մարմիններն ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներով զենք:

Ողջ երկրում անկարգություններն արդեն շարունակվում են շուրջ մեկ շաբաթ, տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման, սակայն, հրաժարվել է բանակցել ցուցարարների հետ:

Դիտվել է 1055 անգամ:
Print Friendly

Leave a Reply