Որպեսզի չլինի քաղաքական ամուսնություն
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 4, 2012 15:05
Գործող կառավարությունն այլեւս չի լինելու: Սրանում գրեթե համոզված է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն, ով այսօր կայացած ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց, որ սպասվում է հետաքրքիր 5-րդ գումարման Ազգային Ժողով: Նա նշեց, որ իշխանության ցանկությունը՝ ունենալ բացարձակ մեծամասնություն եւ հանգիստ անել՝ ինչ ուզի, չի լինելու: «Մեր ցանկությունն այն է, որ լինի բազմազան խորհրդարան եւ վերահսկելի իշխանոթյուն: Մեր խնդիրը իշխանության կենտրոնաձիգ վիճակը կազմաքանդելն է, այլապես ոչ մի փոփոխություն իրականացնել չի լինի»:
Քաղաքական ուժերի ներկոալիցիոն հակակշռման մասին Արտյուշա Շահբազյանը նշեց, որ հակակաշռելը կլինի այն, որ կոալիցիան ոչ թե վերածվի քաղաքական ամուսնության, այլ քաղաքական գործակցության: Իսկ այն, որ ԲՀԿ-ն սկսել է քննադատական հռետորաբանություն, ՀՅԴ խմբակցության քարտուղարը նշեց, որ լավ է, որ հենց իշխանության միջից են քննադատում, բայց ավելի լավ կլինի որ նաեւ գործով ապացուցվի քննադատությունը:






Facebook
Tweet This
Email This Post
