Խոստանալն ու անելը տարբեր բաներ են

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 15:02

Ազգաբնակչության հետ կուսակցական ակտիվի շփումները յուրատեսակ սոցիոլոգիական հարցումների դեր են կատարում, քանի որ երեւակվում է մարդկանց  վերաբերմունքը հանդիպող քաղաքական ուժի նկատմամբ: Այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով պատվիրված սոցհարցումների եւ իրականում առկա վիճակի տարբերություններին,  այս տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:

«Մեկ ամիս առաջ պաշտոնական տվյալ տարածվեցին, որ ժողովրդի 50 տոկոսն իր ապագան չի տեսնում Հայաստանում ու ինչ-ինչ հնարավորություններ են փնտրում Հայաստանից հեռանալուց: Իսկ դրանից հետո հայտնվում է մի ինչ-որ Գելափ ու ասում է, որ երկրի բնակչության յոթանասուն տոկոսի ուշքը գնում է կառավարության եւ իշխանույթունների համար: Այս երկու երեւույթները  մի՞թե կարելի է համադրել իրար հետ»,- համեմատեց Արտյուշա Շահբազյանը:

Իսկ ինչ վերաբերում է մաքուր եւ արդար ընտրություններ անցկացնելու իշխանությունների խոստումներին, ՀՅԴ-ական պատգամավորը շեշտեց, որ խոստանալը մեկ բան է, անելը՝ մեկ ուրիշ բան:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply