Դաշնակցականը միայն ՀՅԴ-ի ծրագիրն է տեսել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 4, 2012 14:59

ՀՅԴ-ն չի նստել եւ ուղղակի ծրագրեր գրել, այլ այդ ծրագրի դրույթները ՀՅԴ-ի վերջին տարիների գործունեության արդյունքն է: Իսկ ընտրապայքարը

ՀՅԴ-ի համար  անցել է հանգիստ եւ հագեցած ձեւով: Նման կարծիք այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա ասաց նաեւ, որ այլ կուսակցություններ ներկայացրել են ոչ թե համակարգված ծրագիր, այլ բաժակաճառեր: Նա նշեց, որ գուցե ինքը սխալվում է, բայց այլ ուժերի կողմից համակարգված ծրագիր չի տեսել, այլ միայն տարբեր խոստումներ՝ բաժակաճառերի նմանվող:

Իսկ ՀՅԴ-ի համար եւ նրա ծրագրում գլխավորն այն է, որ կարեւորվում է պետության դերակատարությունը:

«Մեզ համար հիմնական խնդիրն է, որ պետության դերակատարությունը վերականգնվի: Եվ  մեր ծրագրերը հենց պետության դերակատարության կարեւորմամբ են, որ կարող են իրագործվել:

Արտյուշա Շահբազյանը նշեց նաեւ, որ ՀՅԴ-ն, ընդհանրապես, թիմային աշխատանք է իրականացնում, եւ չունի լիդերներ, կուռքեր եւ այլն:

 

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply