Մախաչկալայում իրականացված կրկնակի ահաբեկչության հեղինակները քույր ու եղբայր են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 14:13

2 մահապարտների` 23-ամյա Ռիզվան ու 19-ամյա Մուսլիմաթ Ալիևներին ճանաչել են պայթյունի տեղում հայտնաբերված  մարմնամասերով:

Նախնական տվյալներով, հարազատ քույր ու եղբայրն են իրականացրել կրկնակի ահաբեկչությունը: Դաղստանի ուժայիններն այդ մասին նախապես գիտեին: Բոլոր դիրքեր ուղարկվել էին ցուցումներ: Օպերատիվ տվյալների համաձայն, նրանք կամենում էին խոշոր ահաբեկչություն իրականացնել մայիսի 9-ին: Քույր ու եղբորը փնտրում էին շուրջ մեկ ամիս:

«Նրանք բնակվում էին Մախաչկալայում, սակայն ապրիլի 24-ին  միասին անհետացել են տնից: Հետո պարզվել է, որ նրանք միացել են ընդհատակյա ավազակախմբին և պատրաստվում էին ահաբեկչության: Սակայն, ցավոք, ահաբեկչությունը կանխել անհնար է եղել»,- գրել է աղբյուրը:

Ենթադրաբար, նրանց հետ է եղել նաև 29-ամյա Ամինաթ Սապրիկինա-Կուրբանովան. ռուս կին, որը մահմեդականություն է ընդունել ու ապրել Ալիևների հարևանությամբ:

Կրկնակի ահաբեկչությունից Մախաչկալայում վերջին տվյալներով զոհվել է 13, վիրավորվել` 100 մարդ:

Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply