3 ավտովթար, 4 վիրավոր մեկ օրում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 4, 2012 14:55
Մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, Նուբարաշենի խճուղու թիվ 9 հասցեի մոտ  իրար են բախվել «ՄԱԶ»  և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Հոնդա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Մայիսի 3-ին, ժամը 10.15-ին, Արամ Խաչատրյան փողոցի թիվ 10 շենքի մոտ իրար են բախվել «Տոյոտա»  և «Հունդայի»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 3-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Էջմիածին-Արմավիր ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-2705» և «Տագուլ ԿՋ Տագեր»  մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման  հետևանքով վարորդները և «ԳԱԶ-2705»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 762 անգամ:
Print Friendly

Leave a Reply