Հրանտ Մելքումյանը կխաղա Սարաևոյում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 4, 2012 13:21

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը կմասնակցի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մայիսի 5-12-ը կայանալիք շախմատի ավանդական միջազգային մրցաշարին:

Մելքումյանի հետ այս մրցաշարին, ի թիվս այլ շախմատիստների, կմասնակցեն ևս 16 գրոսմայստերներ, այդ թվում՝  հունգարացիՎիկտոր Էրդոշը, իսրայելցի Եվգենի Պոստնին, Բորկա Պրեդոյևիչը (Բոսնիա և Հերցեգովինա), Ալեքսանդր Բելյավսկին (Սլովենիա):

Սարաևոյի  շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի շախմատիստները նախկինում ավանդաբար հաջող ելույթներ են ունեցել: Մրցաշարն  այս տարի անցեկացվում է 42-րդ անգամ:

Դիտվել է 739 անգամ:
Print Friendly

Leave a Reply