Նավթային պատերազմ` Էրբիլի և Բաղդադի միջև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 14, 2009 12:40

Իրաքյան Քրդստանի ղեկավարությունը դադարեցրել է նավթի արդյունահանումը և փակել նավթահորերը`պատճառաբանելով, թե նավթի արտահանումից Քրդստանին հասանելիք գումարները Բաղդադի կենտրոնական կառավարության կողմից չեն փոխանցվել:

Նման որոշում ընդունել է քրդական ղեկավարությունը, երբ Իրաքյան Քրդստանի տարածքում նավթ արդյունահանող 2 միջազգային ընկերությունների արտոնագրերը Բաղդադի կողմից անվավեր են հայտարարվել: «Դունյաբուլթենի» թերթի փոխացմամբ՝ այս մասին հայտարարել է Քրդստանի նավթի նախարար Աշտի Խավրամին:

Քրդական նավթն Իրաքից արտահանվում է միայն Թուրքիայի միջանկյալ ճանապարհով` Կիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարով: Ըստ Խավրամինի`քրդական նավթի արտահանումը կարող է վերականգնվել միայն այն դեպքում, երբ Բաղդադը պարտքը մարի և փոխանցումները ժամանակին կատարի:

Բաղդադի առարկություններին հակառակ`Էրբիլի ղեկավարությունը 30-ից ավելի միջազգային ընկերությունների հետ նավթի որոնման համաձայնագրեր է կնքել:

Իրաքի նավթի նախարարի խորհրդական Հալիդ Սալիհն էլ հայտարարել է, որ կենտրոնական կառավարությունը մտադիր չէ փողեր փոխանցել Հյուսիսային Իրաքի ղեկավարության կողմից ստորագրված համաձայնագրերի համար:

Ըստ թերթի`Իրաքում էներգիայի և նավթի մասին ազգային օրենքի բացակայությունը կմեծացնի Բաղդադի և  Էրբիլի միջև առկա հակասությունը:

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply