Բակո Սահակյանը ներում է շնորհել 11 դատապարտյալի

Պաշտոնական, Օրվա լուր | | May 4, 2012 12:35

Մայիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին. այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 11 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply