Բանկն իր հաճախորդներին նոր «Mercedes» է նվիրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 12:05

«C1 Bank» բանկի ղեկավարությունը, որի ակտիվները գնահատվում են 827 մլն  ԱՄՆ դոլար, շքեղ նվերներ է անում իր   հաճախորդներին. 4 հաճախորդ  նոր «Mercedes»նվեր  կստանա :

Նման թանկարժեք նվեր ստանալու պայմանը   առնվազն 1 մլն դոլար  ավանդ մուտք անելն է`  5 տարվա ժամկետի պայմանագիր կնքելով:

Հաճախորդներին առաջարկվող յուրաքանչյուր ավտոմեքենայի արժեքը 600 հազար ԱՄն դոլար է: Բանկը դեռևս նման խոշոր ներդրող չի գտել, սակայն ակցիան մեկնարկել է ընդամեն մի քանի օր առաջ, այնպես որ, դեռևս հույս կա:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply