Գերմանիայում 2 ուղևորատար լաստանավեր են բախվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 11:03

Գերմանիայի հյուսիսում գտնվող Տրավեմյունդե նավահանգստում երկու լաստանավ է բախվել:  Հայտարարության մեջ ասվում է, որ «Նիլս Հոլգհերսոն» նավը վերադառնում էր Շվեդիայից ու բախվել է նավամատույցում կանգնած դանիական «Ուրդին»: Հարվածից նավի վրա ճեղք է առաջացել: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ ուղևորները նավ էին բարձրանում: Նրանց  շտապ իջեցրել են ու ափ հանել: Իսկ «Նիլս Հոլգհերսոն»-ում այդ պահին 63 ուղևոր կար:

Ներկայումս   կատարվածի պատճառներն են ուսումնասիրվում:

Դիտվել է 1021 անգամ:
Print Friendly

Leave a Reply