Քադաֆին Սարկոզիին նախընտարական քարոզարշավի փող տվել է. Լիբիայի նախկին վարչապետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 10:51

Մուամար Քադաֆին 50 մլն եվրո է հատկացրել Նիկոլա Սարկոզիին` 2007-ի նախընտրական քարոզարշավի  համար: Դրա մասին հայտնի է դարձել Բաշիր Էսեդի շնորհիվ, որը  Քադաֆիի օրոք վարչապետ աշխատած Բաղդադի ալ-Մահմուդի փաստաբանն էր:

Մահմուդի խոսքով` 2007-ին  Քադաֆին փող փոխանցելու կարգադրություն  է արել, որը ստորագրել է լիբիական հետախուզության նախկին պետը` Մուսա Կուսան:

«Դա հաստատվում է փաստաթղթղերով»,- հայտնել է Էսեդը:

Մահմուդի երկրորդ փաստաբան Մաբրուք Կուրշիդը հաստատել է Սարկոզիին փող փոխանցելու տվյալներն ու հավելել, որ իր հաճախորդին հսկողության տակ են պահու  Սարկոզիի պահանջով, որը վախենում է, որ ճիշտը ջրի երես կլողա:

Վերջերս Մուսա Կուսան հերքել էր այդ փաստը, ասելով, որ «ֆրանսիական կայքերից մեկում հայտնված համապատասխան փաստաթղթերը կեղծված են»:

Իր հերթին Սարկոզին նույնպես հերքել է գումար վերցնելու լուրը: Չնայած դրան փարիզյան դատախազությունը սկսել է փաստաթղթի ստուգման գործընթացը:

2011-ի մարտին առաջին անգամ Սարկոզիին փող փոխանցելու մասին ասաց Քադաֆիի որդի Սեյֆ ալ-Իսլամը: Սակայն նա ապացույցներ չուներ, չնայած խոստացել էր ներկայացնել դրանք:

Ինքը` Սարկոզին,  կարծում է, որ այդ լուրերը կապված են իր ` նախագահական  երկրորդ ժամկետի համար պայքարի հետ: Մայիսի 6-ին պարզ կդառնա, թե ով է դարձել Ֆրանսիայի նոր նախագահ:

Դիտվել է 1057 անգամ:
Print Friendly

Leave a Reply