Բուքինգհեմյան պալատում կբացվի Լեոնադո դա Վինչիի անատոմիական ուրվանկարների ու ձեռագրերի ցուցահանդեսը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 4, 2012 10:28

Այսօր Լոնդոնում բացվելու է Լեոնարդո դա Վինչիի  անատոմիական  ուրվանկարների ու ձեռագրերի ցուցահանդեսը: Ցուցադրությունն ընդգրկում է 87 էսքիզ ու մեծ իտալացու բազմաթիվ գրառումներ, որոնք այդպես էլ նրա կենդանության օրոք չեն հրապարակվել:

Չնայած Դա Վինչին  հայտնի է եղել որպես  Բարձր վերածննդի ժամանակաշրջանի գիտության ու արվեստի ականավոր գործիչ, այդուհանդերձ, նրա անատոմիական պրոգրեսիվ հետազոտությունների նշանակությունը մինչև XX անհայտ է մնացել:

Նա  հայելային առաջին պատկերներն արել է XV դարի 80-ականներին ու հետո էլ այդ զբաղմունքը չի թողել մինչև իր կյանքի վերջը` 1519 թիվը (մահացել է 67 տարեկանում): Մինչ օրս պահպանվել է նրա ձեռագրերից 7 հազար էջ:

Բրիտանիայի մայրաքաղաքում «Լեոնարդո դա Վինչի.անատոմ»-ի ցուցադրությունը կավարտվի  հոկտեմբերի 7-ին:

Դիտվել է 1076 անգամ:
Print Friendly

Leave a Reply