Ռուսաստանի գիտնականները պաշտպանել են Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 22:38

gazeta.ru-ն գրում է, ինտելիգենցիան վրդովված է Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտորի ազատման առիթով ու խնդրում է Հայաստանի իշխանություններին վերանայելու որոշումը:

Բուհում կարծում են, որ նախարարը կամայականություն է դրսևորել և նրա որոշումն անօրինական է: Ի  նշան  բողոքի, ուսանողները երթեր ու ցույցեր կազմակերպեցին, բոյկոտեցին դասերը: Զոլյանին  պաշտոնից հեռացնելու միջադեպը հասել է Եվրախորհուրդ: Հիմա խնդիրը  ԵԽ-ի գլխ քարտուղարն է   ուսումնասիրում, իսկ Հայաստանի իշխանությունները ժամանակ են խնդրել  կոնֆլիկտը կարգավորելու համար,

Տարբեր երկրների գիտնականներն ու մանկավարժները նույնպես արձագանքել են Սուրեն Զոլյանի հետ կապված իրավիճակին: Լեհաստանի Լոձի համալսարանի պրոֆեսոր Ատջեյ Դե Լազարին  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղած նամակում գրում է.”Եթե Լեհաստանում նախարարը հեռացներ ռեկտորին, ապա նախարարի  նման արարքը կընդունվեր որպես համալսարանական դեմոկրատիայի արմատները ոչնչացնելու փորձ”: “Դժվար է հավատալ, որ… նման բան տեղի է ունենում Հայաստանում, մի երկիր, որը,  ես,ինչպես և շատերը Եվրոպայում,  սովոր է  ոչ միայն եվրոպական քաղաքակրթության մի մաս համարել, այլև դրա լուսատուն մշակույթի բնագավառում”,զարմանում է Տալինի համալսարանի պրոֆեսոր Միխաիլ Լոտմանը:

Իսկ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում Ռուսաստանի քաղաքական գիտությունների ասոցիացիայի պատվավոր նախագահ Միխաիլ Իլյինը գրում է.”Սուրենը  հայ ինտելեկտուալների այն նեղ շրջանակին է պատկանում, որը դյուժինից շատ չէ, որոնք աշխարհում ընկալվում են որպես  ներկայիս Հայաստանի ու հայության ներկայիս սերնդի  նշանավոր գործիչներ:  Գոնե դա նկատի ունենալով պետք է  նման մարդուն ամեն կերպ պաշտպանեիք  ադմինիստրատիվ կամայականությունից ու նպաստեիք եվրոպական ու համաշխարհային մշակույթի ու գիտական կյանքին նրա մասնակցությանը: Մինչդեռ ձեր նախարարի կողմից լրիվ հակառակ գործողություններ են, որոնք վնասում են հայկական գիտությանը , երկրի  իմիջին Եվրոպայում ու աշխարհում”:

Մոսկվայի շատ լեզվաբաններ անհանգստությամբ են ընդունել Զոլյանի հեռացման լուրը:”Զոլյանի անձնական վաստակը հայ և ռուս բանասերների միջև  գիտական ու մարդկային  ամրապնդման գործում հիրավի անգնահատելի է, և ուրիշ ոչ ոք չէր կարող այդ հարցը նման ձևով արդյունավետ ու հաջողությամբ լուծել” գրում են Լոմոնոսովի անվ, համալսարանի դոցենտ Դանիելն ու պրոֆեսոր Պլունգյանը:

Դիտվել է 1673 անգամ:
Print Friendly

Leave a Reply