ԲՀԿ հանրահավաքը կրճատվեց արձրեւի պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2012 18:51

Հայաստանի քաղաքացին մայիսի 6-ին պետք է կատարի իր սրտից եւ խղճից բխող ընտրություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 3-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում տեղի ունեցած «Բարգավաճ Հայաստան կուսակցության» նախավերջին հանրահավաքի ժամանակ նշեց ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հանրահավաքը տեղի ունեցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ և ԲՀԿ նախագահը, փորձելով կրճատել սեփական ելույթի խոսքերը, նշեց. «Երկար չեմ ցանկանում խոսել. ուզում եմ միայն հորդորել գնալ ընտրությունների ու կատարել ճիշտ` սեփական ցանկություններից բխող ընտրություն»:

Ելույթներ ունեցան նաև կուսակցության մյուս անդամները` համամասնական ցուցակով երկրորդ տեղում գտնվող Վարդան Օսկանյանը և Նաիրա Զուրաբյանը:

Հանրահավաքն ավարտվեց ժամանակից շուտ, քանի որ կազմակերպիչներն անհարմար գնահատեցին նման ծանր պայմաններում ելույթների ու երաժշտական համարների իրականացումը: Սպասվում էր, որ երաժշտական կատարմամբ հանդես կգա նաև Ռուբեն Հախվերդյանը:

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply