Վաղը կբացվի ԿԸՀ-ի տեղեկատվական կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2012 18:47


Ընտրական գործընթացների թափանցիկության և ընտրությունների հրապարակայնության ապահովման, ինչպես նաև ընտրողների իրազեկման մակարդակի բարձրացման գործում զանգվածային լրատվամիջոցների դերն անգնահատելի է, քանի որ տեղեկատվության հասանելությունը հանրային վստահության կարևորագույն երաշխիքն է:

Այս առումով մաիսի 6-ի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ կարևորվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնի դերը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 4-ին` ժամը 14.00-ին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում:

Կենտրոնի բացման շրջանակներում նախատեսվում է <<Վերջապես ընտրելու եմ>> թեմայով շարադրությունների մրցույթի մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և Այ Էֆ Ի Էս հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մայքլ Գետոյի կողմից:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply