Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բուլղարիայում

Պաշտոնական, Օրվա լուր | | May 3, 2012 17:50


Մայիսի 2-3-ը Բուլղարիայի Վելիկո Տրնովո քաղաքի «Սվ. Կիրիլ ի Մեդոդիյ» համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ազգային գիտաժողով` «Հայոց ցեղասպանություն` մարդկության դեմ ամենաարյունալի հանցագործություն 97-րդ տարելից» թեմայով, որը իր տեսակի մեջ առաջինն էր Բուլղարիայում: Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան բուլղար և հայ ազգի դասախոսներ ու ուսանողներ Սոֆիայից, Վելիկո Տրնովոյից, Վառնայից, Ռուսեից, Պլովդիվից:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ Բուլղարիայուն ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը: Դեսպանն իր ելույթում շեշտեց, որ «1915-1917թթ. իրադարձությունները պլանավորված ցեղասպանություն էր Օսմանյան կայսրության կողմից, որի գերխնդիրն էր ոչնչացնել տեղի հայ ազգի բնակչությանը և յուրացնել այն ամենը, ինչ հազարամյակների ընթացքում կերտվել էր հայ ժողովուրդի կողմից»:
Գիտաժողովը վարում էր բուլղար պատմաբան, համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ դոկտոր Պլամեն Պավլովը: Հետաքրքիր զեկույցներով ընդգրկվեցին նաև հայկական համայնքի և հայ եկեղեցու ներկայացուցիչները, մտավորականներ, պատմաբաններ, որոնք իրենց ելույթներում լուսաբանեցին Հայոց ցեղասպանության իրադարձությունները տարբեր տեսանկյուններից:
Միջոցառմանը ներկայացվեց նաև Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդներ, երկու հեռավոր հարևաններ Հայաստան-Թուրքիա» գիրքը` բուլղարերեն թարգմանությամբ: Միջոցառումն ավարտվեց Թավիանի եղբայրների նկարահանած «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությամբ:

Նույն օրը դեսպան Սհոյանը հանդիպեց Վելիկո Տրնովոյի քաղաքապետ Դանիել Պանովի հետ: Հանդիպման նպատակն էր ուշ միջնադարում կառուցված և 20-րդ դարի սզկբին փլուզված հայկական եկեղեցու հետագա ճակատագրի խնդիրը: Հողակտորը, որի մի մասի վրա գտնվում են եկեղեցու փլատակները` 2008թ. գնվել է բուլղար մի գործածարի կողմից: Ըստ ՀՀ դեսպանության և Վելիկո Տրնովոյի քաղաքապետի միջև ձեռք բերված համաձայնության` տեղի իշխանությունների և սեփանատիրոջ կողմից ձեռք կառնվեն միջոցներ հայկական եկեղեցու փլատակները քաղաքի պատմամշակութային հուշարձանի վերածելու ուղղությամբ:

Դիտվել է 840 անգամ:
Print Friendly

Leave a Reply