Ուրուգվայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Պաշտոնական, Օրվա լուր | | May 3, 2012 17:46

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի Հանրապետության ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն:
Այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն Նախագահ Սերժ Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը:
Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամուլի ասուլիս:
Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:

Դիտվել է 810 անգամ:
Print Friendly

Leave a Reply