Ընտրակաշառքների հետքերով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 3, 2012 17:36

Մայիսի 2-ին Շիրակի մարզի դատախազությունից ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նյութեր են ստացվել «Ժողովուրդ» օրաթերթի մայիսի 2-ի թիվ 74 համարում տպագրված «Փաստեր չկան ու չկան» հոդվածի կապակցությամբ, ըստ որի՝ քաղաքացիներից մեկը դժգոհում է, որ Գյումրիի Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետի փողոցի շենքերի բնակիչներին ԲՇՏ աշխատակցուհին բաժանում է 10.000-ական դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության Գյումրիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
***
Մայիսի 1-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. Մարիամ Կ.-ն և հայտնել որ Նահապետավան գյուղում ՀՀԿ-ն ընտրակաշառք է բաժանում, իսկ վաղն էլ ԲՀԿ-ն է բաժանելու:
Նույն օրը Մարիամ Կ.-ն հրավիրվել է բաժին:
Նրանից ոստիկանները հայտարարություն են վերցրել:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply