Մաշտոցի պուրակում կրպակների վրայից հանվել են ապակիները (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 3, 2012 17:17
Մաշտոցի պուրակում այսօր էլ շարունակվում են կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Արդեն հանվել են կրպակների մի մասի ապակիները, քանդվել ոչ հաստ պատերը, բեռնատար մեքենաներով ապամոնտաժված շինանյութը դուրս է բերվում այգու տարածքից:
Կառավարության նիստից հետո աշխատանքներին ծանոթանալու համար այգի էր այցելել Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ում վրա դրված է ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացումը:
Միաժամանակ այգում շարունակում են ծառայություն իրականացնել ոստիկանները, տարածքում բարեկարգման աշխատանքներ են իրականցվում:
Panorama.am
Դիտվել է 914 անգամ:





Facebook
Tweet This