Մի խումբ քաղաքացիներ նստացույց են հայտարարել ՀՀԿ-ի շենքի դիմաց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 3, 2012 17:06

Այսօր` ապրիլի 3-ի առավոտյան, Արամի 72-80, Եկմալյան եւ Բուզանդի կիսակառույցների խաբված բնակիչները բողոքի ակցիա են սկսել ՀՀԿ մոտ եւ նստացույց հայտարարել: Նրանք Երեւանի նորակառույց տարբեր շենքերում բնակարանների համար վճարած, սակայն բնակարան չստացած քաղաքացիներ են, նաեւ իրացման գոտու բնակիչներ: Քաղաքացիները պահանջում են վերադարձնել իրենց բնակարանները, եւ պատժել կառուցապատող ընկերությանը։

Նրանց է մոտեցել Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Երվանդ Զախարյանը, ով խոստացել, որ 1 ամսվա ընթացքում նրանց խնդիրներին լուծում կտա:

Բողոքող քաղաքացիները հայտարարել են, որ պատրաստվում են գիշերել ՀՀԿ-ի գրասենյակի առջեւ, մինչեւ իրենց ընդունեն ու լսեն:

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, որպես այս կեղծիքներին առնչություն ունեցող, նշվում է նաեւ նախագահականի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի անունը:

Դիտվել է 733 անգամ:
Print Friendly

Leave a Reply