Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի քաղաքային փուլի արդյունքները
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 3, 2012 16:50
Ուսման որակի բարձրացման նպատակով անցկացվող արդեն ավանդական դարձած դպրոցականների 15-րդ առարկայական օլիմպիադայի 2011-2012 ուսումնական տարվա քաղաքային փուլի մասնակից 1575 աշակերտներից հաղթող են ճանաչվել 61-ը:
Երևանի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանը և աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հաղթողներին են հանձնել Երևանի քաղաքապետի առաջին կարգի դիպլոմներ և հուշանվերներ, ինչպես նաև Եղիշե Չարենցի <> ստեղծագործությունների ընտրանին, որտեղ ներառված են Չարենցի անտիպ գործերը: Ի դեպ, գիրքը հրատարակվել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մեկենասությամբ:
Ողջունելով օլիմպիադայի հաղթողներին` Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը փաստել է, որ տարեցտարի մայրաքաղաքում ավելանում է դպրոցականների առարկայական օլիմպիադայի մասնակիցների թիվը. <>,- նշել է Գայանե Սողոմոնյանը:
Հուշանվերներից բացի աշակերտներն իրենց հետ տարել են նաև Երևանի քաղաքապետի ջերմ ու անկեղծ բարեմաղթանքները, որում ասված է. <> ստեղծագործության այս տողերը թող լինեն քեզ ուղենիշ: Հեքիաթային ու բարձր մեծագործության ճանապարհ ես ընտրել, ընթացիր, գնա քո ուղին, անվհատ թող լինի հոգիդ: Քո ապագայի համար նախանձախնդիր` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան>>:
Քաղաքային փուլի հաղթողները Երևանը կներկայացնեն նաև հանրապետական փուլում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
