Ալիեւի փեսան ճգնաժամ է ստեղծել «Եվրատեսիլ»-ում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 3, 2012 16:17

Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ-2012» երաժշտական մրցույթին 3 շաբաթ մնացած` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի փեսան, փոփ երգիչ Էմին Աղալարովը հայտարարել է, որ ցանկանում է ելույթ ունենալ «Եվրատեսիլ»-ի բացման արարողության ժամանակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, թեեւ Ադրբեջանի պաշտոնական մամուլն արդեն հայտնել, որ Լեյլա Ալիեւայի ամուսին Էմինը կերգի «Եվրատեսիլ»-ում, սակայն, մրցույթի կազմակերպիչ Եվրոպական հեռարձակման միության (EBU) ղեկավար Սիթցե Բեքքերը լրագրողներին ասել է, որ մինչ այժմ իրենք նման դիմում չեն ստացել եւ միջանկյալ որեւէ միջնորդություն այլեւս չեն կարող ընդունել: Նշվում է, որ «Եվրատեսիլ-2012»-ի կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան այժմ աշխատանքներ է տանում, որպեսզի EBU-ն այդ որոշումից հրաժարվի:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply