Իսրայել. հայ-թուրքական արձանագրությունները խաղաղություն կբերեն տարածաշրջանին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 13, 2009 17:18

Իսրայելը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված «պատմական խաղաղության համաձայնագրերը»: Իսրայելի արտգործնախարարության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրված արձանագրությունները «եվս մեկ անգամ հաստատում են, որ բաց, քաջ և ուղիղ երկխոսությունը միակ ճանապարհն է՝ հաղթահարելու հակասություններն ու անցյալի դժվարությունները»:

Իսրայելի ԱԳՆ-ը հույս է հայտնում որ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Երևան-Անկարա արձանագրություններն «ավելի լավ ապագա, խաղաղություն և համագործակցություն կբերեն Միջին Արևելքին»:

Դիտվել է 1208 անգամ:
Print Friendly

Leave a Reply