Քառամյա ընդմիջումից հետո
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 3, 2012 16:06
Մադրիդի «Ռեալը կրկին հռչակվեց ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն:
Դա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ մարզիչ Ժոզե Մոուրինյոյի թիմը 3:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին» և, միավորների իր պաշարը հասցնելով 94-ի, առաջնության ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձավ 87 միավորով երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայի» համար:
«Ռեալը» 32-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն:
Նախորդ անգամ արքայական ակումբը չեմպիոն էր դարձել չորս տարի առաջ:
Մոուրինիան կոչ է արել իր սաներին չթուլացնել զգունությունը և բարձր մակարդակով անցկացնել առաջիկա հանդիպումները: Մայիսի 5-ին և 13-ին «Ռեալը» մրցելու է «Գրանադայի» և «Մալյորկայի» հետ: Պորտուգալացի մասնագետը հայտնել է նաև, որ հաջորդ առաջնությունն ավելի դժվարին է լինելու, քան այս էր:






Facebook
Tweet This
Email This Post
